Երկօրյա անկումից հետո ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը այսօր` ապրիլի 25-ին, “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում կրկին բարձրացավ: Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 392.61 դրամ` ապրիլի 23-ի համեմատ թանկանալով 0.09 %-ով կամ 0.36 կետով: Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 3.75 մլն դոլար:Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքի էական փոփոխություններ տեղի չեն ունեցել: Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 391.5 դրամն է, սակայն չի բացառվում, որ բանկերը կրկին սկսեն դոլար ընդունել 392 դրամով: Դոլարի վաճառքի նվազագույն փոխարժեքը 393.5 դրամն է:
Դոլարը կրկին թանկացավ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ