ՈՎ ՁԱՅՆ ՏՎԵՑ ՍԵՐԺԻՆ, ԿԿՈՐԾԱՆԻ ԵՐԿԻՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկվա հանրահավաքում հայտարարել է, որ ՀԱԿ-ը, մեծամասնություն կազմելով խորհրդարանում, առաջին իսկ նիստում բարձրացնելու է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը: «Մայիսի 6-ն այն հիմքն է, որ ինձանից պահանջում էիք, դե ուրեմն արե՛ք այն, ինչ պահանջում էիք: Մայիսի 6-ը դառնալու է հայ ժողովրդի փրկության, արժանապատվության վերականգնման եւ աշխարհի երկրների շարքում մեր պատվավոր տեղը ձեռք բերելու օրը, եւ դա անելու եք դուք: Ով ձայն տվեց Սերժ Սարգսյանին, ՀՀԿ-ին եւ ՕԵԿ-ին, նա դառնում է սեփական երկրի կործանման միջոցը»,-ասել է նա: Երեւանում ՀԱԿ հաջորդ հանրահավաքը կկայանա մայիսի 3-ին, իսկ ապրիլի 24-ին Կոնգրեսը երթ է անցկացնելու Ազատության հրապարակից Ծիծեռնակաբերդ` հարգելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը:




Լրահոս