«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի` պաշտոնից հեռանալուց հետո մեծ փոփոխություններ են կոմբինատում նախապատրաստվում: Մենք տեղեկացանք, որ տնօրինությունը թանկարժեք ու շատ ժամանակակից հոսքագծեր է ներկրել արտերկրից: Սարքավորումները բերող բեռներն այնքան արտասովոր չափերի են եղել` մոտ 8 մետր լայնքով, որ դրանք տեղ հասցնելը լուրջ խնդիրներ է ստեղծել բեռնափոխադրող կազմակերպության՝ «Ապավենի» համար, որն ստիպված է եղել նեղ հատվածներում եւ թունելներում ճանապարհները փակել, սահմանային անցակետում դարպաս քանդել ու ավելի լայնը կառուցել, որ բեռները կարողանան անցկացնել: Այդ հոսքագծերով կոմբինատում կհաջողվի հանքարդյունահանումը կազմակերպել ժամանակակից մեթոդներով եւ էկոլոգիական ավելի նպաստավոր վիճակ ստեղծել տարածքում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: