Երևանի քաղաքապետարանը աճուրդի է դրել «Ուպրավլենու մոստ»-ը. «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ»-ի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետարանը աճուրդի է դրել Էրեբունի վարչական շրջանի կենտրոն համայնքից բաժանող կամուրջը, որին ժողովուրդն ասում է «Ուպրավլենու մոստ»: Այստեղով ժամանակին անցնում էր երկաթգիծը, բնակիչները հիշում են, որ դրա բացմանը ներկա է եղել Կարեն Դեմիրճյանը: Երկաթգիծը, ինչպես հայտնի է, չի գործում և չի էլ գործելու: Գծերը` որպես ջարդոն, կարտահանվեն Պարսկաստան, իսկ կամուրջը ոչ թե կքանդվի, այլ կվաճառվի:
«ՉԻ»-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանի հայտարարած աճուրդի արդյունքում կամուրջը գտել է իր գնորդին: Խոսքը Աժ նախկին պատգամավոր Արմեն Պուրտոյանի` Պուրտոյի մասին է: Խոսակցություններ կան, որ նա պատրաստվում է կամուրջից` մանկական օդում կախված ապակեպատ սրճարան ստանալ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս