«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Զզվելու աստիճան անիմաստ է դարձել ՀՀ-ում դատական ճանապարհով արդարություն որոնելը: Այս համոզմանը եկանք «Ժողովուրդ» օրաթերթի նկատմամբ կայացված վերջին դատավճռից: 2012 թվականի դեկտեմբերին հրապարակված լուրը, որ գործարար Խաչիկ Խաչատրյանին պատկանող «Երեւանի թռչնաֆաբրիկան» ժամկետանց ձու է վաճառել եւ տուգանվել, 2 տարի դատական ատյաններում պտտվելուց հետո (մեկ հաղթեցինք, մեկ պարտվեցինք), ի վերջո ապացուցեց այն իրողությունը, որ Հայաստանի դատարաններում փաստերով կռիվ տալն անիմաստ է, եթե դիմացդ կանգնած է իշխանությանը տարբեր ծառայություններ մատուցող որեւէ գործարար: Վերաքննիչ քաղ.դատարանի դատավորներ Կարեն Չիլինգարյանի, Աստղիկ Խառատյանի եւ Ամրահի Պետրոսյանի համար անգամ պաշտոնական հաղորդագրությունը ոչինչ չարժեցավ (որի հիման վրա գրվել էր վիճահարույց հոդվածը): Նրանք տուրք տվեցին օլիգարխիային՝ եւս մեկ անգամ խայտառակելով նախ՝ ՀՀ դատական համակարգը, իրենց, ապա՝ ձվերի Խաչիկին՝ նրա արժանապատվության համար օրաթերթից պահանջելով բռնագանձել 10 հազար դրամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: