ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանի որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախկինում` ոստիկանությունում աշխատած տարիներին, եղել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ղեկավարը (վերջինս Երիցյանի մոտ օպերատիվ աշխատակից է եղել), դրա համար էլ այսօր ՕԵԿ-ը հենց Երիցյանին է վստահել Կոտայքի մարզի կոորդինացումը: Ու պատահական չէ, որ երեկ Արմեն Երիցյանն անձամբ է մեկնել Աբովյան քաղաք, երբ իմացել է, որ քաղաքապետ Կարո Գուլոյանն ՕԵԿ-ի պաստառները պոկել եւ իր աներոջ` Գագիկ Ծառուկյանի նկարներն է փակցրել: Ըստ լուրերի` Երիցյանը բավականին կոպիտ խոսակցություն է ունեցել Գուլոյանի հետ: Սակայն նախարարը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե նման բան չի եղել: Իսկ ինչ վերաբերում է Կոտայքի մարզի կոորդինացմանը, ասաց. «Չէ՛, դա ընդհանրապես կապ չունի, ես Ծառուկյան Գագոյի հետ չեմ աշխատել»: Կոտայքի մարզի պատասխանատվության մասով էլ նշեց. «Եթե լիներ Արագածոտն, կասեիք` ինչո՞ւ այդ մարզը, չգիտեմ, այդպես է որոշվել»:




Լրահոս