ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` երեկոյան` Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ-ի բնակիչների հետ թիվ 4 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սաթիկ Սեյրանյանի հանդիպումից հետո` գիշերը, Արաբկիրում մեծ իրարանցում է սկսվել: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀԿ-ի կողմից առաջադրված, նախկին ՕԵԿ-ական Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, շտապել է ՀՀԿ-ականների մոտ` բողոքելու, թե Արաբկիրի «Երկրապահ» կամավորականների միության (ԵԿՄ) անդամները սատարում են «168 ժամ» թերթի խմբագրին: Արդյունքում` երեկ` ուշ երեկոյան, ԵԿՄ-ն ՍԱՍ-ի Արտակին սատարելու մասին արձանագրություն է կազմել եւ տվել անդամներին, որպեսզի բոլորը ստորագրեն: Մեր աղբյուրները փոխանցեցին, որ ԵԿՄ-ում շատերը դժգոհ են Սարգսյանին սատարելու գաղափարից` պատճառաբանելով, որ նա, լինելով գործարար, երբեք չի օգնել ԵԿՄ-ին եւ իրավունք չունի այսօր Արաբկիրում պատգամավոր առաջադրվել: Սաթիկ Սեյրանյանի հանդիպման մանրամասները` 5-րդ էջում:  




Լրահոս