90-ականներից գործող ամենավտանգավոր բանդան վնասազերծվեց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արյունալի սպանությունների, ռեկաշետների, փողոցներում սովորական դարձած կրակոցների, մարդկանց անհասկանալի անհետացումների մասին բելառուսական Գոմել քաղաքի բնակիչները սարսափում էին բարձրաձայն խոսել: Պատճառն այն էր, որ լուրեր էին տարածվել, թե Գոմելում ազդեցիկ, երբևէ նմանատիպ հզորության մասին չլսված բանդա է հայտնվել, որն իր դաժանությամբ ոչ մեկին ու ոչ մի բանի չի զիջում:

Այս բանդան տիրանում է գործնականում բոլոր մասնավոր բիզնեսներին, դաժան կերպով պատժում է բոլոր նրանց, ովքեր մի թեթև կփորձեն հակառակվել իրենց առաջնորդի` Մառոզի կամքին:

Յուրաքանչյուր երկրի պատմական և քաղաքական վայրիվերումներն առանց գոնե չնչին հետք թողնելու չեն անցնում և, որպես կանոն, միշտ թողնում են հարցականներ և տնտեսական անկայուն վիճակ: 90-ականների սկզբին` ԽՍՀՄ փլուզման հետ մեկտեղ, մարդկանց կյանքը, որոնցից շատերը կորցրին աշխատանքը, կտրուկ փոխվեց: Ճգնաժամից յուրաքանչյուրին իր ձևով էր փորձում ազատվել:

Շատերը դրսևորվեցին առևտրային հարաբերություններում, որոնց վրա դեռևս օրենսդրական դաշտը չէր իշխում: Երկիրը, պարզվեց, ի վիճակի չէր վերահսկել այդ գործընթացները: Մինչդեռ քրեական աշխարհը շատ արագ կողմնորոշվեց` ողջ առևտրային դաշտն առնելով իր տիրապետության տակ:

Քրեական խմբավորումների շարքում էր նաև 90-ականներին Գոմելում հայտնված խմբավորումը, որի նախաձեռնողներն էին Սերգեյ Մոռոզովը և Միխաիլ Մատյուշկովը: Մոռոզովն առաջին անգամ հայտնվեց ամբաստանյալի աթոռին 1984 թվականին` 17 տարեկան հասակում, հատուկ քննչական գործողությունների ընթացքում կատարված սպանության մեղադրանքով: 1 տարի անց ազատություն դուրս գալուց հետո ձերբակալվեց գողություն կատարելու համար:

1987  թվականին նրան դատապարտեցին թեթև մարմնական վնասներ պատճառելու համար, մի քանի տարի անց էլ խուլիգանության մեղադրանքով: Այսպիսով` Մոռոզովի համար առաջին «բարձրագույն ուսումնական հաստատությունները» եղել են ոչ թե համալսարաններն ու բանակը, այլ ազատազրկման վայրերը: Եվ, հավանաբար,  հենց այստեղ էլ ծնվեց նրա կյանքի գաղափարը` աշխարհում ամեն բան, ինչը Մոռոզովի գնահատմամբ անօրինական էր, պետք է պատկանի հենց Մոռոզովին, ամեն գնով:

Кушнир

Իր ընկերոջ` Միխաիլ Մատյուշկովի հետ նա ծանոթացել է դեռևս անչափահասների գաղութում: Բնավորությունների նմանությունների շնորհիվ էլ երիտասարդները որոշեցին ամեն բանի համատեղ ուժերով հասնել: Կարճ ժամանակում Մոռոզովին և Մատյուշկովին հաջողվում է իրենց շուրջը հավաքել անկոտրուն երիտասարդ տղաների, ովքեր, ինչպես և իրենք, գրված օրենքներով ապրելու ցանկություն չունեին: Նրանց համար չպետք է գործեին օրենքները` գրված խղճի և քաղաքակրթության մասին՝ դպրոց-բանակ-համալսարան-գործարան սկզբունքով որդեգրված:

Երիտասարդ և տաքարյուն տղաները, ովքեր արդեն հասցրել էին մի քանի անգամ անազատության մեջ գտնվել, ցանկանում էին ամեն բան և միանգամից: Բանդայի «հայրենիքը» դարձավ գործարանային Սելմաշևսկի ավանը, որտեղ մեծացավ ապագա խուլիգանների մեծ մասը, այն մասը, որը նոր էր իջել «օրորոցից» և չգիտեր, թե որտեղ և ինչպես արտահայտի իր ընդունակությունները: Նրանց շարքերում գտնվողներից շատերը մարզիկ դառնալու մեծ շանսեր ունեին:

Մոռոզովները սկսեցին «ծեծված» և սովորական դարձած շորթումներից: Նրանք հարգալից վերաբերմունքի դրսևորում էին պահանջում ոչ միայն քաղաքային առևտրի կենտրոնների տերերից, արտարժույթ փոխանակողներից, տաքսու վարորդներից և մարմնավաճառներից, այլև նախաձեռնողներից, ովքեր փորձում էին առևտրային տնտեսության դժվար պայմաններում ստեղծել և սկսել սեփական բիզնեսը: Նրանք, ովքեր հրաժարվում էին վճարել, վերջնական արդյունքում ավելի մեծ չափով էին վճարում: Ճնշելու և կորզման միջոցները շատ էին: Սպառնալիքներից և ծեծից մինչև գույքի ոչնչացում և ավտոմեքենաների առևանգում` քրեական լուրջ հետևանքներով:

Նշանակված միջնորդավճարները հաճախ հասնում էին եկամտի 10%-ին: Գործարարներին, որոնց գործերն այնքան էլ լավ չէին ընթանում, համառորեն իրենք էին գումար առաջարկում` բիզնեսի ծաղկման համար: Սակայն այդ գործարքին համաձայնում էին ոչ բոլորը, քանի որ տեղյակ էին թե ինչպիսի խնդիրներ կարող էին առաջանալ մոռոզովականներից գումար վերցնելուց հետո:

Որոշ գործարարներ ընդհանրապես ստիպված էին Գոմելից հեռանալ, քանի որ մոռոզովների «օգնության» առաջարկները չափից դուրս հետևողական էին դարձել: Անպատժելիության զգացումը մոռոզովներին տանում էր դեպի նորանոր հանցագործություններ: Իրավապահ մարմիններ դիմել ցանկացողները մոռոզովների սպառնալիքներից վախեցած հաղորդում չէին տալիս: Ավելին` դիմողների ներկայացրած փաստերն, անգամ, չէին էլ ստուգվում: Բոլորի համար էր պարզ, որ մոռոզովների նկատմամբ վերահսկում Գոմելում չի լինի:

Ճակատագրական պահը

2004 թվականին գոմելցիներից ստացված անանուն նամակները ՆԳՆ-ում և Բելառուսի նախագահականում կտրուկ շատացան: Անանուն հեղիկնակները վստահեցնում էին, թե  անբարոյականների բանդան, որը գործում է իրավապահ մարմինների հովանու ներքո, թույլ չի տալիս խաղաղ բնակիչներին ու առևտրականներին հանգիստ ապրել:

Գոմել է ուղևորվում օպերատիվ խումբ` կազմակերպված հանցավոր խմբերի դեմ պայքարի վարչության և Բելառուսի Հանրապետության ՆԳՆ ծառայության կոռուպցիայի դեմ պայքարի վարչության առաջին տեղակալ Վլադիմիր Տիխինի գլխավորությամբ: Այն հետազոտում էր ոչ միայն քաղաքի քրեական իրավիճակը, այլև դրա անսովոր առաջընթացքը: Տարիների ընթացքում համայնքում չբացահայտված էին մնացել մի քանի տասնյակ սպանություններ, որոնցից շատերը նույն ձեռագիրն ունեին:

Նույն թվականի օգոստոսին հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Գենադի Տրուբոչկինը անցավ գործի. նա պետք է բացահայտեր 1995 թվականին անհետ կորած երեք մարդու գորը` գոմելցի Իգնատենկոյի և Բրետսկոյ մարզի բնակիչներ Գրեբնյայի և Պիգասայի:

vorz-285x300

Գենադի Տրուբոչկինը, վերհիշելով կատարվածը, նշում է. «Դա ճակատագրական պահն էր: Հենց այդ գործի քննության պահից էլ սկսվեց մոռոզովների տապալման գործընթացքը: Ուսումնասիրելով բանդային` հասկացա, որ այն ունի էական բացթողումներ` իրավական տեսանկյունից: Հայտնի էր, որ երեքն էլ անհետացել էին նույն օրը, նստել էին ավտոմեքենան և ընդմիշտ հեռացել: Գործի նյութերից պարզ էր դառնում, որ հարազատների վկայությունների հիման վրա կատարվող քննությունն իրականացվել է  մակերեսայնորեն և ոչ լիարժեք: Վերջերս գաղութից ազատվածների անհետանալու գործը ոչ ոք լուրջ չէր քննել:

vorz3

Հարազատներին վստահեցնում էին, որ բարեկամների հետ ոչ մի լուրջ բան չի պատահել, շուտով կվերադառնան: Քննիչի առանձնակի ուշադրությանն էր արժանացել այն հանգամանքը, որ գործո ունի օրինախախտի մասնակցության հետ: Դեռևս 1998-ին ոմն Սերգեյ Վինոգրադովը (մոռոզովների մեծ մասի, ինչպես նաև նրանցից տուժածների անունը և ազգանունը փոխված են), ով գտնվում էր ՔԿՀ-ում մեկ այլ հանցանքի կատարման համար, ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Նրա խոսքերով` ինքը և իր ընկերները մասնակցություն են ունենցել «անհետ կորածներ» Իգնատետնկոյի, Պիգասայի և Գրեբնյայի սպանության գործում»:

Գործում որպես փաստ ներգրավված էին նաև այս ցուցմունքի տվյալները, որոնք Վինագրադովը ներկայացրել էր: Հետագայում չէին գտնվել ոչ առանջնատունը, որտեղ, նրա խոսքերով, սկզբում ծեծի էին ենթարկում մարդկանց, ոչ անտառի այն հատվածը, որտեղ նրանց ավելի ուշ թաղում էին:  Եվ գործի քննությունը կասեցվել էր: 2004  թվականի օգոստոսին հետաքննությունը վերսկսվում է: Հարցաքննված Սերգեյ Վինոգրադովը կրկին հաստատեց. դաժան իրողությունը, որը նա մանրամասն ներկայացրել էր 1998-ին, պլանավորել էին Սերգեյ Մոռոզովի կայուն հանցավոր խմբի անդամները:

22trupa_03

Սանկտ-Պետերբուրգում հաջողվում է հայտնաբերել ևս մեկ մասնակցի, ով ևս ոչ մի բան չհերքեց: Սակայն որպեսզի ապացուցվեր սպանության փաստը, հարկավոր էր դիակները գտնել: Եվ դա ամենադժվար գործընթացն էր:

Գենադի Տրուբոչկինը վերհիշում է, որ որոնողական աշխատանքների ամենասկզբից իրենք հասկացել էին, որ առանձնատունը, որտեղ նրան և մյուսներին փորձում էին «ուղղարկել» հանցագործները, փնտրում են ոչ այն տեղում, որտեղ պետք է: Վինոգրադովը համոզում էր, թե առանձնատանը կար ստորգետնյա ավտոկայանատեղի և բարձր տանիք, իսկ անտառում` թաղված դիակների կողքին, կային աստիճաններ:

Մինչդեռ, ոչ մի նման բան այնտեղ, որտեղ նա ուղեկցում էր հետաքննող խմբին, չկար: Ցտացվում էր, որ կամ Վինոգրադովը չէր մտաբերում սպանությունների վայրը, կամ նրան ինչ-որ մեկը հիշողությունը կորցնելու աստիճան դեռևս 1998-ին հարվածել էր: Որոնողական աշխատանքները շարունակվեցին մոտ 8 ամիս` մինչև 2005 թվականի հունիս: Այդ ժամանակ, այնուամենայնիվ, Գոմելյան համայնքի անտառում հայտնաբերվեցին երեք մարդկանց ոսկորները: Ի դեպ, դրանք հայտնաբերվեցին նախնական որոնման վայրերից 10 կմ հեռավորության վրա: Փորձաքննությունն ապացուցեց, որ մնացորդները պատկանում էին Իգնատենկոյին, Գիգասին և Գրեբինին, և երեքն էլ սպանված էին:

Kovalev

Ավելի վաղ նրանք միասին պատիժ էին կրել ուղղիչ գաղութում: Իգնատենկոն, ով Գոմելում քրեական հեղինակություն էր համարվում և կրում էր Բազիլ կեղծանունը, տեղեկություններ էր տարածել այն մասին, որ իր քաղաքում ամեն բան արդեն Մոռոզովի և Մատյուշկայի խումբն է վերահսկում: Այնպես, որ վերահաստատվել նրան պատժի կրումից հետո, մեղմ ասած, չստացվեց:

Մոռոզովականների կամայականություններից վրդովված` իր խցակիցների հետ որոշում է կայացրեց. «Կազատվենք` կարգ ու կանոն կհաստատենք»: Սակայն Իգնատենկոն թերագնահատեց Մոռոզովի հնարավորությունները, ով արագացված կարգով վերահսկողության կանոններ սահմանեց:  Բոլոր նրանց, ովքեր կապված էին Բազիլի հետ, հանցագործները բռնեցին և տեղափոխեցին առանձնատուն:

Գերիներին օր ու գիշեր ծեծելով` նրանք պահանջում էին պատմել այն ամենը, ինչը կապված էր Մոռոզովի հավանական սպանության նախապատրաստման հետ: Ինչ-որ ժամանակով առանձնատունը կտտանքների վայր էր դարձել: Որպես զենք կիրառում էին մետաղական տարբեր մեծության ու հաստության իրեր:

Անհավանական է, սակայն անգամ 10 տարի անց պատերին մնացել էին արյան հետքերը: Այստեղ եղել են հանցավոր խմբերից ոչ բոլորը, որոնք այդ ժամանակ գործում էին Գոմելում, այդ թվում` առաջնորդներ համարվող «պոժառնիկները»: Լուրեր էին տարածվել, թե նրանք անմիջական մասնակցություն են ունեցել Մոռոզովի սպանության կազմակերպման հետ:

Հանցագործների խումբը պայմաններ էր թելադրել մյուսին. կամ դեպի դագաղ, կամ վճարել: Հսկումը քաղաքում կատարվում էր բոլորի նկատմամբ` սկսած Մոռոզովից և նրա տնից: Ապրիլի սկզբին նրա մարդիկ նկատեցին, որ մուտքը հսկում են կասկածելի անձինք, և իսկույն ծրագրավորեցին սպանությունները:

Բայց իրականում «կասկածելի անձինք» Նովիկով և Բիստրով ազգանուններով երիտասարդներ էին, ովքեր այդ կողմերում գողության համար հարմար բնակարան էին փնտրում և պատկերացնում էին` դա ինչով կարող է ավարտվել: Մեքենան, որով նրանք հեռացան, սկզբում մեծ արագությամբ մոռոզովները հետևում էին: Հետապնդումը իրականացվեց գիշերը, այդ պատճառով էլ ճանապարհները դատարկ էին: Հասնելով մեքենային` հետևողները կրակ բացեցին նրա ուղղությամբ, որում կային երկու տղամարդ և մի կին : Նրանց փրկեց մահացած ձևանալը:

Կրակոցներից հետո դիմեցին ոստիկանություն, սակայն Նովիկովը տուն չհասավ: Ճանապարհին նրան առևանգեցին և տեղափոխեցին առանձնատուն, որտեղ արդեն կային մոտ 20 մարդ: Նովիկովին, ինչպես և մյուսներին, տանջում էին միայն մեկ հարցով` ինչու՞ էր նա ցանկանում սպանել Մոռոզովին:

Չարի վերջը

prigovor2_0x0

Ավելի ուշ` Իգնատենկոյին որսալու ժամանակ, Մոռոզովը զգում էր, որ օրն իրենը չէ: Վտանգից խուսափելու համար պատրաստվում էր մեկնել Ուկրաինա: Սակայն նրա տեղաշարժը արդեն հսկողության տակ էր: Բանդայի պարագլուխին ձերբակալեցին իր իսկ փողոցում, երբ նա պատրաստվում էր անցնել սահմանը:

Կալանքի պահին նրա դեմքին ժպիտ կար: Թերևս, նա կարծում էր, թե մի քանի ամիս անազատության մեջ կլինի, և իրեն բաց կթողնեն: Սակայն քրեական գործի հետազոտման արդյունքում և առաջադրված մեղադրանքների համաձայն` Մոռոզովի ինքնավստահությունը հօդս ցնդեց: Եվ եթե նախնական հարցաքննությունների ժամանակ նա անկեղծ ծիծաղում էր` քննիչի երեսին նայելով, ապա նրա անցյալից յուրաքանչյուր նոր հանցանքի բացահայտման ժամանակ նա հասկանում էր` քննիչները ճիշտ ուղու վրա են: Իսկ Մոռոզովը պետք է մի ուղղությամբ մտածեր. նրա բանդան ունի երկար տարիների պատմություն` դեռսև նախորդ հարյուրամյակի 90-ականներից սկսած:




Լրահոս