Բուրյաթիայում երկու բեռնատար գնացքներ իրար են բախվել: Գնացքներից մեկը ռելսերից դուրս է եկել: Զոհվել է գնացքի վագոնավարը, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Վագոնավարի օգնականը տեղափոխվել է մոտակա բուժհիմնարկ: Երկրոդ գնացքի անձնակազմը չի տուժել:
Նախնական տվյալների համաձայն, գնացքների բախման պատճառ է դարձել այն հանգամանքը, որ դատարկ վագոններով գնացքի անձնակազմը ճանապարհը չի զիջել ածխով բեռնված գնացքին: Վթարի արդյունքում վնասվել է երկաթուղու 100 մետրանոց հատվածը:
Վթարի արդյունքում գնացքների երթևեկությունը չի խաթարվել: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: