Կալիֆորնիան չի բաժանվի 6 նահանգների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի միլիարդատեր Թիմ Դրեյպերի նախաձեռնությունը՝ Կալիֆորնիան վեց նահանգների բաժանելու վերաբերյալ չի դրվի հանրաքվեի: Ինչպես ուրբաթ հայտնել են նահանգային իշխանությունները, դրա համար անհրաժեշտ ստորագրությունները չեն հավաքվել:

Նահանգի ընտրական հանձնաժողով են ներկայացվել մեկ միլիոնից ավել ստորագրություններ, սական միայն 750 հազարն են վավեր համարվել: 2016թ.-ի նոյեմբերին հարցը հանրաքվեի դրվելու համար անհրաժեշտ էր հավաքել 800 հազար ստորագրություններ: Թե ինչ պատճառով են շատ ստորագրություններ անվավեր համարվել, չի ճշտվում:

Դրեյպերը, ով ներդրումներվ զբաղվող Draper Fisher Jurvetson ընկերության հիմնադիրն է, 2013թ.-ին հրապարակված իր գաղափարի իրականացման համար ներդրել է 4,9 մլն դոլար: Կալիֆորնիայի մասնատման անհրաժեշտությունը, ըստ նրա, պայմանավորված է տնտեսական և սոցիալական խնդիրներն առավել արդյունավետ լուծման անհրաժեշտությամբ: Միլիարդատիրոջ մտահղացմամբ, նոր նահանգները պետք է կոչվեին Սիլիկոնային դաշտավայր, Հուսիսային, Հարավային, Կենտրոնական և Արևմտյան Կալիֆորնիա, ինչպես նաև Ջեֆֆերսոն: Լոս Անջելես քաղաքը նա ենթադրում էր ներառել Արևմտյան Կալիֆորնիայի կազմում, իսկ Սան Ֆրանցիսկոն՝ Սիլիկոնային դաշտավայրի:

Անգամ եթե հարցը հանրաքվեի դրվեր, և Կալիֆորնիայի բնակիչներն ասեին «այո», վերջնական որոշման համար անհրաժեշտ կլիներ ԱՄՆ Կոնգրեսի համաձայնությունը, ինչի հավանականությունը շատ չնչին էր:




Լրահոս