Սրտանոթային հիվանդություններն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եղանակային կտրուկ փոփոխությունների, ինչպես նաեւ գարնան և աշնան մթնոլորտային բուռն տատանումների շրջանում հատկապես սրվում են հիպերտոնիկ ու սրտանոթային հիվանդությունները:

Այս ժամանակահատվածում, վիրաբուժական կլինիկաներում ավելանում է սրտանոթային մասնագետներին դիմող հիվանդների թիվը: «Ժողովուրդ»-ն այս թեմայի շուրջ զրուցեց Երեւանի գլխավոր թերապեւտ Կարինե Հովհաննիսյանի հետ՝ հետաքրքրվելով, թե հիմնականում ո՞ր շրջանում են այս հիվանդությունները սրվում:

«Ջերմային տատանումների հետ կապված սրտանոթային տեսակի հիվանդություններն աճ են ապրում հատկապես ձմռանը, աշնանը եւ գարնանը: Եվ այս օրերին արեւի վրա ջերմային ինքնաբուխ պայթեցումներ են լինում, ինչի արդյունքում խրոնիկական հիվանդություններն աճում են»,- ասաց մասնագետը:

Նրա խոսքով՝ եղանակային այս պայմաններին չպետք է մոռանալ երիտասարդներին, ովքեր դրսում աշխատում են արեւի ճառագայթների տակ՝ առանց պաշտպանին այս շրջանում մշտապես լինեն բժշկի հսկողության տակ եւ իրենց դեղորայքը ճիշտ ժամանակին ընդունեն:




Լրահոս