Ռոբ Ֆորդի փոխարեն Տորոնտոյի քաղաքապետի ընտրություններին կմասնակցի նրա եղբայրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կանադական Տորոնտոյի քաղաքագլուխ Ռոբ Ֆորդը չի մասնակցի քաղաքապետի ընտրություններին լուրջ հիվանդության պատճառով: Նրա որովայնում ուռուցք են հայտնաբերել, տեղեկացնում է The Globe And Mail-ը:

Ներկայումս Կանադայի խոշորագույն քաղաքներից մեկի ղեկավարը գտնվում է հիվանդանոցում, ուր նրան վիրահատելու են և ենթարկելու քիմիաթերապիայի:

Հայտնի է դարձել որ Ռոբ Ֆորդի փոխարեն քաղաքապետի առաջիկա ընտրություններին կմասնակցի նրա եղբայրը՝ Դագ Ֆորդը: «Ես խնդրեցի Դագին ավարտել այն, ինչ մենք սկսել ենք: Մենք նրա կարիքը շատ ենք զգում, չէ որ մենք չենք կարող նահանջել», – հայտարարել է Ռոբ Ֆոդը: Անսպասելիորեն նախընտրական պայքարին միացած նրա եղբայրն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից:

Ռոբ Ֆորդը ողջ աշխարհում սկանդալային համբավ է ձեռք բերել այն բանից հետո, երբ
Toronto Star թերթը տեղեկություններ հարպարակեց հոդվածմ որում նշվում էր քաղաքապետի կողմից կրեգ ծխելիս պատկերող տեսաժապավենի գոյության մասին: Սկզբում Տորոնտոյի քաղաքապետը հայտարարել էր, թե ոչ մի տեսագրություն չկա, սակայն հետագայում խոստովանել էր թմրանյութերից և ալկոհոլից իր կախվածության մասին:




Լրահոս