![](https://armlur.am/wp-content/uploads/2014/09/police.jpg)
Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Նանսենի փողոցի 12 հասցեի մոտ զենք է թողնում:
Ոստիկանները նշված հասցեի մոտ գտնվող այգու սկզբնամասում հայտնաբերել են պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր նռնականետի նռնակ, տարբեր տրամաչափի 189 փամփուշտ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 5 պայթուցիչ և ծխագլան:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: