Աստղերը վիճում են Շոտլանդիայի ճակատագրի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի առանձնացման օգտին է հանդես եկել Ջեյմս Բոնդի դերակատար Շոն Քոններին: Իսկ կախարդ Հարրի Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը հակառակ կարծիքն է արտահայտել:

Քոններին, ով բնակվում է Բահամյան կղզիներում, վաղուց արդեն իրեն բացեիբաց շոտլանդացի ազգայնական է անվանում: Նա ամեն կերպ աջակցում է Շոտլանդիայի անկախացմանը, և հայտարարում, որ շոտլանդացիները բոլորից լավ կկարողանան ապահովել իրենց ապագան: Ռոուլինգը, ով ապրում է Էդինբուրգում, այլ տեսակետ ունի: Նա հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախացման ճանաչումը կարող է պատմական սխալ դառնալ: Նա 1 միլիոն ֆունտ ստերլիգն է ներդրել անկախացման դեպ պայքարի գործում:

Քոններին և Ռոուլինգը Շոտլանդիայի անկախացմանն անմիջական մասնակցող միակ հայտնիները չեն: Անկախացման օգտին հանդես են գալիս դերասան Ջերարդ Բաթլերը, Franz Ferdinand խմբի երաժիշտները և գրող Իրվին Ուելշը:

Շոտլանդիայի անկախացման հակառակորդների ճամբարում է երգչուհի Սյուզան Բոյլը,
ով մինչ այժմ բնակվում է իր ծննդավայրը հանդիսացող շոտլանդական փոքրիկ գյուղում, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբլային ակումբի նախկին մենեջեր Ալեքս Ֆերգյուսոնը, ով հանդիսանում է բրիտանական լավագույն ֆուտբոլային մարզիչներից մեկը, տեղեկացնում է vesti.ru-ն:




Լրահոս