
Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան և Ժերեմի Մատյեն կարող են օգնել «Բարսելոնա»-ին` Լա Լիգայի 3-րդ տուրում կայանալիք «Ատլետիկ»-ի դեմ խաղում:
Կատալոնական ակումբի բժիշկները թույլատրել են նրանց մասնակցել այսօր կայանալիք խաղին:
Հիշեցնենք, որ Մեսսին վերականգնվում էր «Վիլյառեալ»-ի դեմ ստացած վնասվածքից: Մատյեն վնասվածք էր ստացել մարզման ժամանակ, իսկ Ինյեստան վնասվածք էր ստացել դեռ մրցաշրջանի սկզբում:
Նշենք, որ «Բարսելոնա»-ն այս պահին Լա Լիգայի առաջատարն է և երկու մեկնարկային խաղերից հետո 6 միավոր ունի: