Մոսկվայի «Դինամո»-ի և Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին պատմել է, թե ռուսական ակումբների ֆուտբոլիստներից ում հարվածն է ամենաուժեղը:
«Ռուսաստանի առաջնությունում, բացի Խալկից, ուժեղ հարվածի տիրապետում է նաև Կերժակովը, եթե գնդակը հարմարեցված է: Այդպիսին էր նաև Գերման Կուտարբան, մենք մոտ տաս տարի առաջ հանդիպել ենք «Դինամո»-ում: Մարզումների ժամանակ նրա հարվածներն «այրում էին ձեռքերը»:
Իսկ երբ Հալկն է պատրաստվում հարվածի` կարևորը ոչ թե գուշակություններն անելն է, այլ արագ կողմնորոշվելը: Հետաքրքիրն այն է, որ որքան մեծ է հեռավորությունը, այնքան ավելի դժվար է լինում դարպասապահի համար», – Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sport-express-ը: