Շվեդիայի ԱԳ նախարարը մեղադրվում է մեծ գումարներով Սաակաշվիլու շահերը պաշտպանելու մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեդական մամուլը սկանդալային մանրամասներ է հրապարակել արտգործնախարար Կարլ Բիլդտի կենսագրությունից: Նրան, փաստորեն, մեղադրում են կոռուպցիայի մեջ, հայտնում է vesti.ru-ն:

Պարզվել է, որ ժամանակին Բիլդտը մեծ գումարների դիմաց պաշտպանել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլու շահերը: Ինքը՝ Բիլդտը, հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն սկանդալը կարող է զրկել ձայներից իշխող կուսակցությանը, քանի որ սեպտեմբերի 14-ին երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ:

Սկանդալային փաստի լայն տարածումը հնարավոր է դարձել նախընտրական քարոզչության շնորհիվ, որոնց ելքը կանխատեսելի չէ: Իշխող «Այանսը Շվեդիայի համար» կուսակցությանը ճնշում են սոցիալ-դեմոկրևատները:

Այս ֆոնի վրա սոցիալ-դեմոկրատների կողմից Aftonbladet-ում հրապարակված հոդվածում ասվում է, որ Բիլդտը 2006թ.-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, ղեկավարել է PR-գործակալությունը, որը հանձն է առել ծառայություններ մատուցել Սաակաշվիլու կառավարությանը: Այն բանից հետո, երբ Բիլդտը ստանձնել է պաշտոնը, գործակալության հաշվին սկսել են խոշոր գումարներ ստացվել: Առաջին իսկ տարվա ընթացքում Բիլդտը վրացական իշխանություններից ստացել է 18 մլն կրոն, ինչը ներկայիս փոխարժեքով կազմում է 640 հազար դոլար: Իսկ գործակալության սեփականատերը և միաժամանակ շվեդական դիվանագիտության ղեկավարը սկսել է հաճախակի այցելել Վրաստան: Միայն պաշտոնական այցերի թիվը հասել է 11-ի, թեև եղել են և ոչ պաշտոնական այցելություններ:

2007թ,-ին, երբ Միխաիլ Սաակաշվիլին դաժանորեն ճնշեց ընդդիմության ակտիվությունը, այնուհետև արտահերթ ընտրություններ նշանակեց և ինքն էլ հաղթեց, շատերը կասկածներ հայտնեցին ընտրությունների արդար լինելու կապակցությամբ: Նմանց թվում էր նաև Վրաստանում Շվեդիայի դեսպանը, որին Բիլդտն անմիջապես ետ կանչեց և հայտարարեց, որ անձամբ ինքը համոզված է Սաակաշվիլու ազնիվ հաղթանակի մեջ:




Լրահոս