ԲՀԿ երիտասարդների միությունը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր կոնֆերանս, որի ընթացքում քննարկվում էին վերջին շրջանում ԲՀԿ կուսակցության ծավալած գործունեությունը տարբեր քաղաքական գործընթացներում:
Կոնֆերանսի ընթացքում ելույթ ունեցան մի քանի երիտասարդ ԲՀԿ-ականներ` ներկայացնելով առաջարկվող սահմանադրական փոփոխությունների ճանապարհով երկրի կառավարման համակարգի փոփոխության անընդունելիության մասին իրենց դիրքորոշումները և մի շարք այլ հարցեր: Նրանք առաջնային համարեցին երկիրը զարգացման ուղու վրա դնելուն ուղղված բարեփոխումների իրականացումը:
Երիտասարդների ելույթները հիմնականում կրկնվում էին` վերահաստատելով կուսակցության ԱԺ ներկայացուցիչների պարբերաբար ներկայացվող դիրքորոշումները: