Քանաքեռում աղջկա մոտ թմրանյութ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Հասրաթյան փողոցի թիվ 2 տան մոտից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել 24-ամյա քաղաքացուհու, որի ներքնաշորից, «Դավիդով» ծխախոտի փայլաթիթեղի մեջ փաթեթավորված, հայտնաբերվել է 1.54 գրամ դեղնականաչավուն զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս