Խաչվերացը նշվում է Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Խաչվերացի տոնը սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կիրակի օրը։ Խաչվերացը տաղավար տոներից հինգերորդն է և վերջինն այս տարի:
Խաչվերացը տոնվում է՝ ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում խաչի կանգնեցման։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։
Խաչվերացը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի։ Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»։