Մոսկվայի մետրոն նախատեսում է հաջորդ տարի 4-5 տոկոսով բարձրացնել ուղեվարձը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի տրանսպորտի վարչության պետի տեղակալ Համիդ Բուլատովը: Մոսկվայի մետրոյի պետ Դմիտրի Պեգովն իր հերթին ճշտել է, որ մետրոն օրական տեղափոխում է 8,5 մլն ուղևոր:
Ընդ որում, մարդիկ գերադասում են օգտագործել տրանսպորտի միասնական աբոնեմենտներ, այլ ոչ թե մեկանգամյա տոմսակներ, տեղեկացնում է mk.ru-ն: