Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաղթանակներ տոնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին Մախաչկալայում ընթանում է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցող 12 երկրների ներկայացուցիչների թվում են նաև հայ բռնցքամարտիկները:

Երեկ իր առաջին մենամարտում հաղթանակ է տոնել 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, ով առավելության է հասել վրացի Գելա Աբաշիձեի նկատմամբ: Վլադիմիրը իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 11-ին և կմենամարտի Ռուսաստանը ներկայացնող Իսմաիլ Իլիևի հետ:

Այսօր հաղթանակ են տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Վարդանյանը և 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Վարդանյանը պարտության է մատնել բելառուս Դմիտրի Սապոնին, իսկ Բաչկովը առավելության է հասել Բրազիլիան ներկայացնող Ջոնաթան Սուարեսի նկատմամբ և վաղը կմրցի բելառուս Իվան Բառանչիկի հետ: Ցավոք պարտություն է կրել 75 կգ քաշային կարգում հանդես եկող Սերգեյ Սարգսյանը, ով զիջել է Ռուսաստանը ներկայացնողՄուհամեդ Շաբանովին:

Վաղը հայ մարզիկներից ռինգ դուրս կգան նաև 56 կգ քաշային Հենրիկ Մոքոյանը և Գառնիկ Հարությունյանը, ինչպես նաև 91 կգ քաշային կարգում հանդես եկող Արամ Իքլիմյանը:




Լրահոս