Ղրիմի պետական դելֆինարիումը, ուր պատրաստություն են անցնում մարտական դելֆինները և այլ ծովային կենդանիները, անցել է ՌԴ պաշտպանության նախարարության պատկանելիության տակ: Այս մասին լրագրողներին հայտնել է Սևաստոպոլի նահանգապետի պաշտոնակատար Սերգեյ Մենյայլոն, տեղեկացնում է РИА Новости-ն:
Դելֆինները, որոնք նախկինում աշխատում էին մանկական թերապիայի ծրագրով, տեղափոխվել են դելֆինաթերապիայի կենտրոն: Կենդանիները կշարունակեն օգնել երեխաներին տարբեր հիվանդությունների բուժման ժամանակ:
Մարտական դելֆինների պատրաստման Սևաստոպոլի կենտրոնը աշխարհում երկու նման կենտրոններից մեկն է: Մյուսը գտնվում է Սան-Դիեգոյում: