Նիկոլ Քիդմանի հայրը զոհվել է Սինգապուրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Նիկոլ Քիդմանի հայրը զոհվել է Սինգապուրում: Ավստրալիայում հայտնի հոգեբան Էնտոնի Քիդմանն այնտեղ էր ժամանել իր կրտսեր դստերը՝ Անտոնիային այցելելու: Նա իր վեց երեխաների հետ միասին մշտապես բնակվում է Սինգապուրում:

Ինչպես տեղեկացնում են ավստրալիական լրատվամիջոցները, Էնտոնի Քիդմանը հանկարծակի ընկել է և մահացել իր դստեր տանը:

Australian Women’s Weekly-ին հայտնում է, նրա մահը դժբախտ պատահարի արդյունք է եղել: Այն հիվանդանոցում, ուր նա աշխատում էր, չեն մեկնաբանել պատահարը: Ողբերգության մանրամասներն առայժմ չեն հաղորդվում:

Պարբերականի աշխատակիցները, որի հետ համագործակցում էր Քիդմանը, շոկ են ապրել՝ նրա մահվան մասին լսելով: Գլխավոր խմբագիր Հելեն ՄկՔեյբը դիմել է իր աշխատակիցներին՝ խնդրելով «տուրք տալ ազնիվ մարդու հիշատակին»:




Լրահոս