«Նապոլի»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերքել է լուրերը, որոնց համաձայն մարզիչն ակումբի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի հետ կոնֆլիկտ ունի, ինչպես նաև հայտնել է, որ մոտ ժամանակներս կարող է պայամանագրի երկարացման վերաբերյալ բանակցություններ վարել: Մասնագետի գործող պայմանագիրն ավարտվում է 2015թ.-ի ամռանը:
«Ինձ զարմացրեցին այն խոսակցությունները, թե ես Լաուրենտիսի հետ վատ հարաբերություններ ունեմ: Նա ֆուտբոլ եկավ կինոյի աշխարհից, բայց դրա հետ մեկտեղ նա հիանալի է նաև ֆուտբոլում: Հիմա նա Ամերիկայում է և, երբ վերադառնա Իտալիա, մենք կքննարկենք պայմանագրի երկարաձգման հնարավորությունը, և իսկապես, արժե աշխատել միասին», – Բենիտեսի խոսքերն է մեջբերում իտալական մամուլը: