42-ամյա տղամարդը սպանել է կնոջը և մասնատել: Ինչպես պարզվել է, Ահմեդովը աշխատանքից տուն է վերադարձել հարբած վիճակում: Կնոջից ստանալով սեռական բնույթի առաջարկի կրկնակի մերժում՝ տղամարդն ափերից դուրս է եկել և մորթել կնոջը:
Ահմեդովի ազգականները պնդում են, որ նա բռնկվող մարդ էր, սակայն կյանքում ոչ մեկին չի հարվածել: Նա ոչնչով չէր հրապուրվում, բացի պոռնոգրաֆիկ ֆիլմեր դիտելուց:
Կնոջը սպանելով, Ահմեդովը փորձել է թաքցնել հետքերը և մասնատել է կնոջ դիակը: Գլուխը նա եփել է, որպեսզի այն անճանաչելի դառնա: Անմիջապես սպանությունից հետո Ահմեդովը հեռախոսով տեղի ունեցածի մասին պատմել է մորը: Այնուհետև տղամարդը փորձել է ինքնասպան լինել: Նա վերցրել է դանակը և մի քանի անգամ հարվածել ինքն իրեն: Այդ պահին ժամանել են հարազատները, ովքեր կոտրել էն բնակարանի դուռը, շտապ օգնություն և ոստիկանություն կանչել, տեղեկացնում է Lifenews.ru-ն: