Անգլիայի հյուսիսում շների այրված կացարանի աշխատակիցները հայտնել են, որ իրենց օգնելու խնդրանքին ի պատասխան՝ 24 ժամում հավաքվել է մոտ մեկ միլիոն դոլար:
Հինգշաբթի տեղի ունեցած հրդեհի պատճառով 53 շուն էր զոհվել: Մոտ 150 կենդանի հաջողվել է փրկել:
Կացարանը բացվել է XIX դարի վերջերին: Այդ ժամանակից ի վեր այն տուն էր դարձել ավելի քան մեկ միլիոն շների համար:
Այն բանից հետո, երբ հրդեհի մասին տեղեկությունները տարածվել են համացանցում, դեպքի վայր օգնության են հասել հարյուրավոր կամավորներ, շատերը շների համար կեր և ծածկյոցներ են բերել, տեղեկացնում է BBC-ին: