Պակիստանցի վիրաբույժներն արտասովոր վիրահատություն են կատարել` հեռացնելով վեցոտանի երեխայի 4 ոտքերը: Վիրահատությունը հաջող ավարտ է ունեցել: Վիրաբույժները ենթադրում են, որ սկզբնական փուլում մոր արգանդում երկվորյակ երեխաներ են եղել, որոնց աճը նորմալ չի ընթացել, եւ ոտքերը միացել են արդեն լույս աշխարհ եկած երեխային: Վիրահատությանը մասնակցել է 5 բժիշկ: Ինստիտուտի գլխավոր բժշկի խոսքով երեխայի 6 ոտքերը գենետիկական հիվանդության հետեւանք են, որը հանդիպում է 5 միլիոնի մեջ մեկ անգամ:
ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ