«Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն բաժանվեցին խաղաղությամբ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակներում «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն խաղաղությամբ բաժանվեցին: Հանդիպումն ավարտվեց 2:2  հաշվով:

28-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Ագուերոն: 48-րդ րոպեին «Արսենալ»-ի կիսապաշտպան Ջեք Ուիլշիրը հավասարեցրեց հաշիվը: Արդեն 74-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ալեքսիս Սանչեսն «Արսենալ»-ին առաջ մղեց, բայց խաղի վերջնամասում` 83-րդ րոպեին, «Սիթի»-ի պաշտպան Մարտին Դեմիչելիսը խաղի վերջնական հաշիվը դարձրեց 2:2 :




Լրահոս