Ապրում էի այնպես, ինչպես մարզիչն էր ասում. Ստերլինգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ռախիմ Ստերլինգը նշել է, որ իր առաջընթացի համար պարտական է գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին: Անգլիական Պրեմիեր լիգայի առաջին երեք խաղերում 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:

«Ես ջանում էի բացի ֆուտբոլից ուրիշ ոչնչի վրա չկենտրոնանալ: Դեռ հանդիպում եմ իմ ընկերների հետ, բայց դրա հետ մեկտեղ ես փորձում էի ապրել, քնել և ուտել այնպես, ինչպես ինձ մարզիչն էր ասում: Մարզվում էի ամեն օր, ապա գալիս էի տուն և նորից վերադառնում մարզումների: Հենց դրանով էի ես զբաղված վերջին 12 ամիսների ընթացքում: Դա իմ խաղի կարգավորման հիմնական պատճառն է», – նշել է Ստերլինգը:




Լրահոս