Վարչապետը շնորհավորել է Ա. Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանին՝ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ.

«Սիրելի Արսեն,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Տաշքենդում կայացած ըմբշամարտի հունահռոմեական ոճի աշխարհի առաջնությունում հաղթելու և չեմպիոնի կոչումը նվաճելու առթիվ:

Դուք միշտ բարձր եք պահել Հայաստանի պատիվն այս սպորտաձևում և ոգևորել բոլորիս տարբեր հեղինակավոր մրցաշարերում Ձեր ունեցած ձեռքբերումներով: Հայ ժողովուրդը հպարտանում է Ձեզանով, ով պատվով է ներկայացնում մեր երկիրը սպորտի ասպարեզում:

Մշտական ուշադրության կենտրոնում պահելով այս ոլորտը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս շարունակելու է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հետագա զարգացմանն ուղղված պետական ծրագրերի իրականացումը:

Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ աշխարհի չեմպիոն հռչակվելու առթիվ, մաղթում նորանոր նվաճումներ և հաղթանակներ»:




Լրահոս