ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Քարոզարշավը սկսվելուն պես մի շարք քաղաքական գործիչներ խոստանում են շատ տարածքներ գազաֆիկացնել: Բացի «Հայռուսգազարդ»-ից, ո՞վ կարող է նման գործընթաց նախաձեռնել:

Դավիթ Վարդանյան, 40 տարեկան, տնտեսագետ

ՊԱՏԱՍԽԱՆ. «Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության 2012 թվականի ներդրումային ծրագրով գազաֆիկացման աշխատանքներ նախատեսված չեն: Ինչ վերաբերում է տարածքների գազաֆիկացմանը, այդ թվում նաեւ նախընտրական քարոզարշավի ընթացքում հնչող հայտարարություններին, «Հայռուսգազարդ»-ը դրանք դիտարկում է որպես նախաձեռնություն, իսկ առաջարկ ներկայացնող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց` որպես մասնավոր ներդրող, եւ պատրաստակամություն է հայտնում ընդառաջել նախաձեռնողներին` ըստ սահմանված ընթացակարգի:

«Հայռուսգազարդ» փակ բաժնետիրական
ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նկատենք, որ մինչ օրս քաղաքական ուժերի եւ «Հայռուսգազարդ»-ի միջեւ գրանցված համագործակցության մասին ոչինչ չի նշվում: Այսինքն` այդպես էլ անհասկանալի է մնում, թե մեծամեծ խոստումներ տված անհատներն ու կուսակցություններն են այս կամ այն բնակարանը գազաֆիկացրել, թե ամբողջը տեղի է ունեցել գազամատակարար ընկերության նախաձեռնության շրջանակներում: Նույնը տեղի է ունենում նաեւ այս օրերին (բազմաթիվ պատգամավորացուներ նաեւ խողովակաշարեր անցկացնելու խոստումներ են տալիս), իսկ «Հայռուսգազարդ»-ի պատասխանից չի հասկացվում` այս կառույցը որեւէ առաջարկ ստացել է, թե ոչ:




Լրահոս