«Արսենալի» 2 գոլերն էլ խախտումներով խփվեցին. Պելեգրինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին «Արսենալի» դեմ խաղից հետո (2-2) նշել է, որ մրցակցի երկու գոլերն էլ խփվել են կանոնների խախտումով:

«Երկու ուժեղ թիմերի հիանալի հանդիպում էր: Այս տարի մեզ համար բարդ կլինի պահպանել տիտղոսը, քանի որ բոլոր թիմերը ցանկանում են հաղթել մեզ, ինչը բնական է:

Կարծում եմ, որ մենք պետք է 11մ-ի իրավունք ստանայինք Ուիլշիրի նկատմամբ կանոնների խախտումից հետո: Այնպես որ, ես բավարարված եմ ոչ ոքիից, սակայն կրկնեմ, որ մեզ համար բարդ կլինի պահպանել չեմպիոնական տիտղոսը»,-նշել է Պելեգրինին:




Լրահոս