Առաջիկայում պատրաստվում է ինքնաբացարկ հայտնել “Օրինաց երկիր” կուսակցության հերթական թեկնածուն` թիվ 33 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հովհաննես Մարգարյանը: Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների` հիմա այդ ուղղությամբ ակտիվ բանակցություններ են ընթանում Հանրապետական կուսակցության և ՕԵԿ-ի միջև: ,Նշենք, որ ՀՀԿ-ն թիվ 33 ընտրատարածքում առաջադրել է Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի թեկնածությունը (Բուռնաշ), որը ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Աահակյանի աներորդին է: Իսկ թե ՀՀԿ-ին որքանով կհաջողվի համոզել, որ ՕԵԿ ընտրացուցակի 12-րդ համարը հրաժարական տա, ցույց կտա ժամանակը: Մինչ այդ, սակայն, ՕԵԿ մամուլի խոսնակ Հարություն Ամիրյանը հերքեց այս լուրը` բացառելով նման զարգացումը: Ի դեպ, ՕԵԿ-ում բացառում էին նաև ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանի ինքնաբացարկի լուրը: Բայց Վարդանյանն արդեն ինքնաբացարկ հայտնել է”,- գրում է թերթը:
Ժողովուրդ. Առաջիկայում ինքնաբացարկ է հայտնելու ՕԵԿ-ական հերթական թեկնածուն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ