Թերթն անդրադառնում է Հայրապետ Գալստյանի ղեկավարած ուռուցքաբանության ազգային ինստիտուտի աշխատանքին` մասնավորապես գրելով. ,Կարինե Փանոսյանի հետ զրուցեցինք իր տանը, ուր նա բազմոցին նստած էր` գրեթե անշարժ վիճակում: Նրա օրգանիզմում յոթ տարի առաջ կրծքագեղձի ուռուցք են հայտնաբերել. “Ես յոթ տարի առաջ եմ վիրահատվել, ստացել եմ ճառագայթ, որից հետո ընդհանրապես ինձ մոտ որևէ խնդիր չպետք է լիներ, որովհետև վաղաժամ հայտնաբերվել է, և հետազոտման արդյունքում ինձնից հեռացված 11 հանգույցներում ոչ մի ուռուցքային բջիջ չի եղելե: Կարինեին վիրահատել են Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում. “Առաջին վիրահատությունից հետո ես 24 հատ ճառագայթ եմ ընդունել, հինգ ամիս հետո գնացել եմ ստուգման, ինձ մոտ իմ ուռուցքի չափով հանգույց կար: Մի բան, որ երբեք իրավունք չուներ լինելու: Հայտնի չի, թե այնտեղ ով ոնց է վիրահատում: Ինչո՞ւ պետք է մանկաբույժը, թերապևտը, բոլորն իրենց սխալի համար պատասխան տան, իսկ այդ ինստիտուտում անարխիա լինի, ով ինչ ուզենա` անի”:
Ինչո՞ւ էր առաջացել այդ հանգույցը ճառագայթ ընդունելուց հետո: “Որովհետև ճառագայթման երեք ապարատներից երկուսը չեն աշխատում, և իրենք խաբում են հիվանդներին` այդ ապարատներով աշխատելով: Խաբում են` հերիք չի, դեռ փող էլ վերցնում են, առանց գումարի այդ ինստիտուտում ոչ մի բան չի կատարվում,- ասում է Կարինե Փանոսյանն ու ու նույն դառնությամբ շարունակում: -Ամբողջ ինստիտուտը հիմնված է ստի վրա: Կառավարությունը մեծ գումարներ է տալիս չարորակ ուռուցքով հիվանդների անվճար բուժման համար: Հիվանդին ասում են` մենք քեզ ընդունում ենք հիվանդանոց, դե հիմա գնա` մի 50-60 հազար վճարի: Նայում են, թե ինչ ես հագել, ինչքանի հնարավորություն ունես, այնքան էլ վճարել են տալիս: էլ չեմ ասում, որ բոլոր ծառայություններն են իրենց մոտ փողով` սկսած արյան անալիզից, ռենտգենից, մինչև քիմիան ու ճառագայթը, ամեն ինչ փողով է, անգամ պալատըե:Կարինեն 56 տարեկան է, մասնագիտությամբ բժիշկ` 32 տարվա աշխատանքային փորձով, և նրա խնամքին է միակ` դեռ 17-ը չբոլորած որդին, ում պաշտպանելու համար էլ ստիպված է առավել ևս անհանգստանալ իր առողջությամբ. ,Ես էլ եմ բժիշկ և չեմ ափսոսում անալիզների, էխոյի համար վճարել, ես դրա մասին չեմ խոսում: Պատճառաբանում են, որ իրենց մոտ գները մատչելի են ուրիշ հիվանդանոցների համեմատ, էլի թող վերցնեն, բայց չխաբենե: Կարինեն նշում է, որ այդ ինստիտուտում մեկը մյուսի բարեկամն է և մեկը մյուսի համար տանիք է. “Տնօրեն Հայրապետ Գալստյանի աղջիկն ինստիտուտում է աշխատում, փեսան` նույնպես, աշխատում են մայր ու աղջիկ, հայր ու որդի, մեկը մեկի խնամին է, ,քավոր-սանիկ` մեծ ընտանիքե, և բոլորի տանիքը Հայրապետ Գալստյանն է: Դա այսօր այդ ինստիտուտում բերել է անպատժելիության, իսկ անպատժելիությունը ծնում է հանցագործությունե”:
Թերթը զրուցել է նաև ինստիտուտի ճառագայթման բաժնի վարիչ Սամվել Քարամյանի հետ, որը վստահեցրել է, որ իրենց մոտ առկա ապարատներն աշխատում են: