
Քանաքեռ-Զեյթուն շրջանն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքի բնակիչներից մեկը երեկ ահազանգում էր, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության թիմը, որը պաշտպանում է ՀՀԿ թեկնածու Արթուր Ստեփանյանին, ճնշումներ է գործադրում իրենց վրա: Ստեփանյանի օգտին են աշխատում նաև թաղային հեղինակությունները, որոնք ոչ միայն հորդորում են ընտրել Ստեփանյանին, այլև խիստ հետևողական են, որ բնակիչները չմասնակցեն մասնավորապես ՀԱԿ թեկնածու Մանուել Գասպարյանի բակային հանդիպումներին: Թերթին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ հանդիպումների ժամին որոշ մարդիկ հսկում են շենքերի մուտքի մոտ: Նույն ընտրատարածքում առաջադրվել են նաև ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանը, ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը: