Օրեգոնայի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են, թե սթրեսն ինչպես է ազդում մարդկանց վրա: Նրանք դիտարկել են սթրեսի երկու տեսակ. ամենօրյա հոգսերից առաջացող սթրես, օրինակ, աշխատանքից կամ վեճերից և սթրես, որոնք կապված են այնպիսի կարևոր իրադարձությունների հետ, ինչպիսիք առաջանում են աշխատանքից ազատման կամ հարազատի մահվան հետևանքով, գրում է Science World Report-ը:
Սթրեսը դժվար փորձություն է ինչպես տղամարդկանց, այնպես էլ՝ կանանց համար: Մարդոը ռեակցիան, այլ ոչ թե սթրեսային իրավիճակների քանակն է որոշում, թե ինչքան լուրջ կարող են լինել հետևանքները: Ժամանակակից կյանքում, իհարկե, անհնար է ամբողջովին հեռու մնալ սթրեսներից: Գիտնականները խորհուրդ են տալիս հետևել իրենց վիճակին և սովորել հաղթահարել ժվարությունները՝ առանց առողջությանը վնաս խատճառելու:
Գիտնականները 1293 տղամարդու տվյալները: Նրանք պարզել են, թե մասնակիցները 1989-2005 թթ. ինչ սթրեսային իրավիճակներում են հայտնվել: Գիտնականները տղամարդկանց «հետևել են» մինչև 2010թ., իսկ այդ ընթացքում մասնակիցները 43 տոկոսը մահացել է:
Մահացած տղամարդկանց 1-3-ն ուսումնասիրության սկզբում հայտնել են, որ իրենց կյանքում կարևոր սթրեսային իրավիճակներ են եղել, իսկ կեսն էլ գանգատվել է ամենօրյա սթրեսներից: