
Քաղաքական շրջանակներում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե ով կարող է գլխավորել կառավարությունը խորհրդարանական ընտրություններից հետո: Ըստ որոշ տեղեկությունների, ԲՀԿ-ն դժվար թե համաձայնի կոալիցիա կազմել և ստանձնել մի կառավարության պատասխանատվություն, որը կշարունակի ղեկավարել Տիգրան Սարգսյանը, ում հասցեին այդքան քննադատություն է հնչեցվել: ԲՀԿ-ի կողմից փոխզիջում է համարվում, եթե վարչապետը փոխվի, հնարավոր է համարվում, որ որպես վարչապետի թեկնածու առաջարկվի փոխվարչապետ Արմեն Գևորգյանը: Սա ԲՀԿ-ի համար ընդունելի, բայց միջանկյալ քայլ կլինի` մինչև հիմնական թեկնածուի հարցի լուծումը: