Հարբած ադրբեջանցու պատճառով ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայից Գաբալա (Ադրբեջան) չվերթ իրականացնող ուղևորատար ինքնաթիռը, ուղևորներից մեկի ոչ համարժեք պահվածքի պատճառով, հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում, հայտնում է Lenta.ru-ն: Օդանավակայանի ադմինիստրացիայի խոսքերով, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ի երեկոյան:

Ադմինիստրացիայի անձնակազմի խոսքերով, խմիչքի ազդեցության տակ գտնվող տղամարդը «սկսել է իրեն ոչ համարժեք դրսևորել, խանգարել է ուղեկցորդուհիների աշխատանքին, չի հետևել նրանց՝ կանոններին հետևելու պահանջներին»: Աստրախանում հարկադիր վայրէջքից հետո իրավապահներն իջեցրել են օդանավից և ձերբակալել:  Պարզվել է, որ այդ անձը Ռուսաստանի քաղաքացի է, իսկ ծագումով ադրբեջանցի:

 

 




Լրահոս