Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը` ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու գլխավորությամբ սեպտեմբերի 14-ին այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Պատվիրակությանն ուղեկցել են ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը և միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Տաճատ Վարդապետյանը:
Հյուրերը ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրեցին 1915թ. Հայոց ցեղասպանության հուշակոթողին և լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: