
Այսօր նշվում է մտավոր սեփականության համաշխարհային օրը: Օրը հաստատել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը 1999 թվականին: Այս օրը հնարավորություն է ընձեռում ընդգծել մարդու ամենօրյա կյանքում ինովացիաների (նոր գաղափարների, մտքերի, գործողությունների ներդրումից ստացված արդյունք) նշանակությունը եւ հասարակության կատարելագործումը: