Վերջին մի քանի օրերին հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը սկսել է ավելի ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2000 կրակոց, ինչի արդյունքում ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ: ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ապրիլի 24-ին արեւելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա հակառակորդը “ԻՍՏԻԳԼԱԼ” զինատեսակով կրակել է սանիտարական մեքենայի վրա, որի արդյունքում վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Անդրանիկ Գեւորգի Մադոյանը եւ Էռնեստ Միքայելի Սարգսյանը: Վերոնշյալ փաստը եւս մեկ անգամ ապացուցում է, որ հակառակորդը շարունակում է իր ապակայունացնող ռազմավարությունը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եւ, ցինիկաբար անտեսելով Ժնեւյան կոնվենցիայով ամրագրված մարդասիրական դրույթները, կրակ է բացում նաեւ սանիտարական մեքենայի վրա, որը կրում է կարմիր խաչ տարբերանշան:
Հակառակորդի կրակոցներին ղարաբաղյան կողմն ունեցել է վիրավորներ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ