Ռուսաստանն անպատասխանի չի թողնի Եվրոպական Միության և ԱՄՆ-ի կողմից կիրառված նոր պատժամիջոցները: Դրանց պատասխանը պետք է լինի կշռադատված և ուղղված լինի ազգային շահերի պաշտպանությանը: «ՌԻԱ-Նովոստի»-ի տեղեկացմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի ներկայացուցիչ Վալենտինա Մատվիենկոն:
«Ինչպես իրեն հարգող ցանկացած երկիր, մենք, իհարկե, չենք կարող դա անպատասխան թողնել, բայց ես գտնում եմ, որ մեր պատասխանը պետք է լինի հանգիստ, կշռադատված, իսկ առաջին հերթին` ուղղված ազգային տնտեսության և շահերի պաշտպանությանը»,- ասել է Մատվիենկոն:
Նրա խոսքով՝ պատժամիջոցները երբեք արդյունավետ չեն եղել: «Արդեն վաղուց բոլորին հայտնի է, որ Ռուսաստանի հետ սպառնալիքներով խոսելն անիմաստ է և ոչ արդյունավետ»,- ընդգծել է նա: