Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում 20 զույգի ամուսնական արարողություն է անցկացրել: Վերջին 14 տարում դա Հռոմի պապի մասնակցությամբ առաջին նման արարողությունն է:
Հետաքրքրական է, որ պսակադրվող զույգերի շարքում եղել են այնպիսինները, ում դրությունն ավանդաբար հավանության չի արժանանում Վատիկանի կողմից: Օրինակ, նրանցից ոմանք միասին ապրել են մինչ ամուսնությունը:
20 զույգի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել կաթոլիկ եպիսկոպոսների հավաքից 1 օր առաջ, որտեղ պետք է նորից քննարկման դրվեր կաթոլիկ եկեղեցու վերաբերմունքը ընտանիքի հարցերի նկատմամբ: