
Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է ստուգել համացանցուն հայտնված տեսագրության իսկությունը: Տեսահոլովակում պատկերված է, թե ինչպես են «Իսլամական պետության գրոհայինները գլխատում բրիտանացի պատանդ Դևիդ Հենսին:
Ավելի վաղ խմբավորման ներկայացուցիչները սպառնում էին գլխատել մարտ ամսին Սիրիայում առևանգված բրիտանացուն, եթե ԱՄՆ չդադարեցնի ռմբակոծել «Իսլամական պետության» դիրքերն Իրաքում:
Ինչպես հիշեցնում է BBC-ին, մինչ այդ խմբավորման ներկայացուցիչները գլխատել էին ամերիկացի լրագրող Սթիվեն Սոտլոֆֆին: