80-ն անց բրիտանուհին դիմադրել է փողոցային կողոպտիչին: Հանցագործը դիմել է փախուսի այն բանից հետո, երբ կինը բռունցքով հարվածել է նրա դեմքին. տեղեկացնում է BBC-ն:
Հարձակումը կատարվել է առավոտյան ժամը 7-ի սահմաններում: Տարեց կինը շան հետ զբոսնելիս է եղել Անգլիայի Քենտ կոմսությունում գտնվող Վիստբալ քաղաքում, երբ նրա վրա է հարձակվել սևազգեստ մի տղամարդ:
Իր դրամապանակից զրկվել չցանկացող կինը բռունցքով հարվածել է հարձակվողի դեմքին, ինչից հետո նա ստիպված է եղել փախչել: Այժմ ոստիկանությունը փնտրում է դեմքի վնասվածքով կասկածյալին: