Ֆանտաստիկ արդյունք է. Լուի վան Գալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է իր սաների  հաղթանակը՝ «Քուինս Պարկ Ռենջերսի»-ի նկատմամբ (4:0):

«Երբ դու հաղթում ես 4:0 հաշվով, երջանիկ ես, սակայն մշտապես կան խաղային դրվագներ, որոնք կարելի է լավացնել: Մենք գերիշխող էինք, գոլեր խփեցին և, ամենակարևորը, կարողացանք գոլ բաց չթողնել:

Մենք շատ պահեր ունեցանք, սակայն ոչ բոլորն իրացրեցինք: Ֆանտաստիկ արդյունք է, բայց մենք պետք է էլ ավելի լավ խաղանք», – հայտարարել է Վան Գալը:

Հիշեցնենք, որ անգլիական ակումբը երեկ Պրեմիեր լիգայի 2014/15  մրցաշրջանում տարավ իր առաջին հաղթանակը:




Լրահոս