Այսօր սկսվել է «Էյր Ֆրանս» ընկերության օդաչուների խոշոր գործադուլը: Այն սկսվել տեղական ժամանակով առավոտյան 5-ին և կարող է տևել մինչև սեպտեմբերի 22-ը:
Գործադուլի հիմնական նպատակն է բողոքել ընկերության կողմից ընդունված զարգացման ծրագրի դեմ, որի համաձայն, օդաչուների մի մեծ խումբ կարող է տեղափոխվել այլ ընկերություններ: «Էյր Ֆրանսի» օդաչուների թիվը զգալիորեն գերազանցում է ընկերության պահանջարկը և այս պահին կազմում է 3760 մարդ: Օդաչուները համաձայն են ընկերության մասնաճյուղեր տեղափոխվել, սակայն պահանջում են պահպանել իրենց աշխատավարձի չափը:
Ընկերության տնօրեն Ֆրեդերիկ Գաժենի տվյալներով, «Էյր Ֆրանսի» օդաչուների գործադուլի յուրաքանչյուր օրը 10-15 մլն եվրոյի վնաս կհասցնի ընկերությանը: «Էյր Ֆրանսի» ղեկավարության պաշտոնական տեղեկատվության համաձայն, երկրի օդանավակայաններում կապահովվեն չվերթների մոտ 48 %-ը: Ենթադրվում է, որ գործադուլի առաջին օրը դրան կմասնացեն ընկերության օդաչուների 60 %-ը, տեղեկացնում է vesti.ru-ն: