
Սեպտեմբերի 15-ին, ժամը 04.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Թումանյան փողոցում` «Ինեկո» բանկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Թումանյան փողոցի թիվ 17 հասցեի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 34 AA 055 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ս., ծնվ. 1990 թ.) բախվել է կայանված «Մերսեդես» մակնիշի 34 VM 760 պետհամարանիշի ավտոմեքենային, իսկ վերջինս` «Նիսսան Մարչ» մակնիշի 34 LV 216 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչից վարորդ՝ Ա. Ս.-ն և ուղեոր Ռ. Մ.-ն (ծնվ. 1990 թ.) մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Թիվ 1» համալսարանական հիվանդանոց:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.49-ին, մարվել` 04.54-ին:
Այրվել է «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը, սրահը և հետևի երկու անվադողերն ամբողջությամբ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Լուսանկարները՝ shamshyan.com-ի