
«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը Չեմպիոնների լիգայի ֆավորիտ է համարել Մադրիդի «Ռեալ»-ին:
« «Ռեալ»-ը, որը շատ գումար ունի, առանց դրա էլ հիանալի թիմ է, որն էլ ավելի ուժեղ է դարձել: Այն, իհարկե, ամենադժվար մրցակիցն է: Ես կրկին ցանկանում եմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Դա ցանկանում եմ անել կամ ներկայիս կազմի, կամ էլ մոտակա երեք տարիների ընթացքում», – նշել է Լամը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը նույն խմբում խաղալու է «Լիվերպուլ»-ի, «Բազել»-ի և «Լուդոգորեց»-ի հետ, իսկ «Բավարիա»-ն՝ «Մանչեսթեր Սիթի»-ի, ԲԿՄԱ-ի և «Ռոմա»-ի հետ: